You are viewing [info]liana_w's journal

ՄԵՅԴ ԻՆ ՀՆԴԿԱՀԱՎի համաճարակը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այնքան լավն են մեր հայեր-հայուհիները, բայց ինքնաքննադատության հյուծող վարակից ջղաձգված` անինքնասեր դառնալու վտանգի առաջ են կանգնել:
Վերջերս մեկն ինձ ասաց , որ այնքան լավն եմ` վոնց որ հայ չլինեմ...
Ես գիտեմ, որ լավն եմ ու, հաստատ գիտեմ, որ ես հայ եմ... Զրուցակիցս էլ հիանալի անձնավորություն էր, բայց չգիտես ինչու հայ ասելով նա հասկանում էր բռիությամբ, ստրկամտությամբ ու այլեւայլ կյանքի հարվածների թողած վարակներով քայքայված դիմադրողականությամբ մարդկանց:
Նորից եմ կրկնում՝ ԱՅՆՔԱՆ ԼԱՎՆ ԵՆ ՀԱՅԵՐԸ, բայց մեր կրակոտ,կենսախինդ ու խենթ երիտասարդներին իմաստությամբ ու սթափությամբ կոփելու պատրաստ առողջ մեծահասակները քչացել են ու, շատ դեպքերում, կրակը հրդեհի է վերածվում, խինդը՝ խանդի ու նախանձի, իսկ խենթը՝ տենդի: Թյուրիմացաբար մարդիկ ժամանակի մեծ մասը ծախսում են ոչ թե իմաստնանալու այլ երիտասարդ ու հրապուրիչ տեսք ձեռք բերելու վրա:
ԸՆԿԵՐՆԵ՛Ր, ԴՈՒՔ ՁԵԶ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴ ՀԱՄԱՐՈՒ՞Մ ԵՔ:
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԸ:
Ես կարծում եմ, որ ես ժամանակակից հայ եմ:
Աշխատում եմ առողջ ապրել... ՀԱՅՈՑ ՀՈՂԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀՆԴԿԱՀԱՎ ԱՆՈՒՆՈՎ ԽԱՐԱՆԱԾ ՄԵՅԴ ԻՆ turkey ՊԻՏԱԿՈՎ ՀԱԳՈՒՍՏ ՉԵՄ ԿՐՈՒՄ, չեմ խաբում, չեմ վախենում ու նմանակում. ինքնատիպ եմ , ինքնասեր, բարեհաճ, կենսուրախ ու զգոն:
Այո զգոնությունը մեր ժամանակի առաջնային անհրաժեշտությունն է:
Անելանելի պայմաններում զգոնությունը կորցրած հայերը դարձել են, ժամանակին աշխարհի ուղեղին կպած՝ օսմանյան հնդկահավի անվամբ պիտակներով ներկրվող համաճարակի սպառողները:
Այս անհանգստությանը հիմք հանդիսացող արկածների մասին կգրանցեմ հարմար ժամանակ գտնելու դեպքում. առայժմ՝ այսքանը:
ՀԱՅԵՐ ՋԱՆ, ԽՈՒՍԱՓԵՔ ՄԵՅԴ ԻՆ  TURKEY-Ի ՀԱՐՈՒՑԻՉԻՑ:


Comments

լավն էր:) + 1000!
ՈՒ՜Խ
Այո, հայերը լավն են:))
Չեմ սիրում, երբ հենց հայը վատ է խոսում իր ազգի մասին: Բոլոր ազգերի մեջ էլ պատահում եմ վատ մարդիկ, բայց դա չի կարելի դարձնել համընդհանուր չափանիշ:

;)
Ինչ խորհրդավոր վարդ է. սա ի՞նձ:

սա ի՞նձ

Իհարկե:
Ոչինչ չգրեցի, որովհետև դժվար է պերճախոսությամբ վարդի հետ մրցակցել:Ճ
Միգուցե մի օր կարողանա՞մ ...:ՃՃՃ
Կնոջ հետ կամ պետք է խոսի վարդը, կամ` տղամարդը:Ճ
ԱՅՈ

(Anonymous)

Apres Liana Jan. Tor Hayuhiner@ sovoren qezanic.
Shnorhakalutyun...

(Anonymous)

v.a v.a=301

mer batmutyan entatckin mer tem qadarvads aghedneru batgarov menk kidaktcapar yev ankidaktcaparoren mer tceghadesaqi koyadevele abahovelu huyse trads yenk mer miyatcnaqanutyan vra yev irarme qe esbasenk amen inch yev yrp mer esbasatcneren voyeve meq pan me chenk estanar qe husaxapvink yev irarme qe xrchink paitc yerp menk irarme qe esbasenk voch meq pan yev iraru qudank mer qaroghutyan ammene chnchine qedesnenk te wyo menk irar qe sirenk yev ayo iraru hamar mer qyanke qe zohenk ain inchvor abatcutcelyen antcyali mer kachere yev qe sharunaqen abatcutcel neqayi kachere katche miain ain che vor qe bashtbane azke yev hairenike aiyl voyeve antc vor hbardutiamp qe qre yev qe bahbane hay tceghadesaqi qene yev havadarim e ir azkin yev ir hayrenikin ait antce arten hay kach e:

Re: v.a v.a=301

Ayo, hamamit em.