ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐ ՓՆՏՐՈՂ ՏԵՍԱՊԱՏՈՒՄՆԵՐ /ՍՑԵՆԱՐՆԵՐ/
«ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ» -->http://liana-w.livejournal.com/tag/%D4%B
«ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՍԻՐՈ ՍԵՐՄԵՐԸ» --->http://liana-w.livejournal.com/tag/%C2%A
Մշակույթն անհրաժեշտ սնունդ է հասարակության համար: Եթե այն հակահիգիենիկ պայմաններում է արտադրվում` վտանգ կա, որ բազմաթիվ վարակներով կհյուծի իրենով սնվաղներին:
Համացանցում գտնվող հայկական հեռուստաալիքների ծրագրերը դիտելով՝ անհանգստացա հայությանը մատուցվող հոգու սննդի ու օդի հակահիգիենիկ վիճակի պատճառով:
Չնայած գիտակցում եմ, որ այս վիճակը համատարած բնույթ է կրում, այնուամենայնիվ համոզված եմ, որ Հայաստանը համաշխարհայնացման վարակից փրկվելով՝ կկարողանա ինքնամաքրման ձեւեր առաջարկել ողջ աշխարհին:
Մշակութային ախտոտվածությունը միանգամից չի սպանում, բայց աստիճանաբար թունավորում ու դանդաղ հյուծում է:
Իրենց անձնական խնդիրների լուծումները դեռ չգտած մարդիկ ստեղծագործելով՝ մասսայականացնում են սեփական արատավոր ներաշխարհի վարակիչ թուլությունները:
Համաշխարհային մեծանուն գրողները, հիմնականում, ծանր ապրումների մեջ տվայտվող ու իրենց բաժին հասած դժվարությունները հաղթահարելու մեջ թերացող մահկանացուներ են: Նրանց գործերը կարդացող ու նրանց առաջադրած սկզբունքներով առաջնորդվող հասարակությունը նրանց ապրումնորով էլ վարակվում է:
Մարդկանց ենթագիտակցության մեջ նստվածք թողող ապրումները վերածվում են արատածին վախերի ու կարծրատիպերի, որոնք ատամնաքարերի պես սեւացնում ու քայքյում են հասարակական կյանքը:
Զվարճալի կամ ժամանցային ծրագրերը մարդկությանը մաքուր հրճվանք պարգեւելու փոխարեն՝ թմրամոլ են դարձնում ու բթացնում:
Լինում են, չէ՞, մարդիկ, ովքեր չափից շատ օծանելիք են լցնում իրենց վրա եւ մոտակայքում գտնվողների մոտ սրտխառնողց առաջացնում. որքան էլ որ օծանելիքը լավ բուրի՝ չափն անցնելու դեպքում զզվելի է դառնում: Մշակութային մթնոլորտն էլ իր ինքնատիպ թունավոր գազերով ու եթերայուղերով բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ է դառնում: Դրա համար էլ որոշել եմ թեմաներ որոնել՝ առանց թունավոր արտանետումների…
Այս ամենը նկատի ունենալով՝ փորձել եմ գրել դժվարությունների միջով անցած, տոկացող ու կենսախինդ մարդկանց մասին: Հնարավորին չափ խուսափել եմ բացասական կերպարներից, գռեհիկ ու տափակ հումորից: